Գերմանիան թուրքական արտադրության «Dubai» շոկոլադներում հայտնաբերել է ալերգիայի հարուցիչ

Գերմանիայի «Սննդամթերքի նախազգուշացում» կայքը տեղեկացրել է, որ թուրքական «Miskets» ապրանքանիշի 100 գրամանոց «Dubai» շոկոլադում հայտնաբերվել է պիտակավորման մեջ չնշված տարր՝ քունջութ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այդ թվում՝ կարմրածություն, փորլուծություն, դժվարաշնչություն և անաֆիլաքսիա (ծանր ալերգիկ ռեակցիա), ինչի պատճառով էլ շոկոլադի վաճառքն արդեն դադարեցվել է:

Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:

Թուրքական «Miskets» ընկերության կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728