
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում
Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում
Փետրվարի 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 26-ին՝ 17- 20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։