Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարն անլուրջ է անվանել Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու Զելենսկու կոչը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անլուրջ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը՝ Ուկրաինային միջուկային զենք տալը։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավարը խոսել է Breitbart News-ին տված հարցազրույցում։

«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի, և չեմ կարծում, որ ուկրաինացիներին միջուկային զենք տալը լուծում է»,- ասել է Ռուբիոն՝ Կիևի պահանջն անիրատեսական համարելով։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, ընդհակառակը, կրճատել միջուկային զենք ունեցող երկրների թիվը։ Ամերիկացի պետքարտուղարն ընդգծել է, որ միջուկային զենքի վերադարձը Կիև չի լինի ուկրաինական հակամարտության լուծում։

Ավելի վաղ Զելենսկին արևմտյան երկրներից միջուկային զենք, հրթիռներև ֆինանսական օգնություն էր խնդրել արևմտյան երկրներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս