![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիական բանակն ազատագրել է պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/934234.jpg)
Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել է պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, որը գտնվում է Դամասկոսից հարավ ընկած շրջանում: Այդ մասին հայտնել է անվտանգության ուժերի մի աղբյուր:
«Սիրիական բանակն ազատագրել է պաղեստինցի փախստականների՝ Դամասկոսից հարավ ընկած «Յարմուկ» ճամբարը եւ այնտեղ բարձրացրել սիրիական դրոշը»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
«Յարմուկ» ճամբարը, որը նախատեսված է պաղեստինցի փախստականներին տեղավորելու համար, 1957 թվականին ստեղծվել էԴամասկոսի հարավային արվարձանում: 2015 թվականի ապրիլի սկզբին ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել էին պաղեստինյան ճամբարի մեծ մասը:
Այդ ժամանակվանից այս շրջանում ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի կողմնակիցների (ինչպես նաեւ նրա դաշնակիցների) միջեւ բախումներն զգալիորեն հաճախացել էին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: