
«Պատրաստ եմ ռացիոնալ երկխոսություն վարել ՌԴ նախագահի հետ». Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 16-ին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա ասել է Թբիլիսիի բուհերի ուսանողների հետ կայացած հանդիպման ընթացքում, որը ցուցադրվել է տեղի Rustavi 2 հեռուստաընկերության եթերով:
Մարգվելաշվիլին նշել է, որ «պատրաստ է Ռուսաստանի նախագահի հետ ռացիոնալ երկխոսություն վարել՝ հաշվի առնելով Վրաստանի պետական շահերը»:
«Ես միշտ ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ, որ պատրաստ եմ ռացիոնալ երկխոսություն վարել ՌԴ նախագահի հետ, կարծում եմ, որ նման երկխոսության ճանապարհով կարելի է քննարկել կենսականորեն կարեւոր խնդիրների լուծման ուղիները, որոնք կուտակվել են երկու երկրների հարաբերություններւոմ»,-ասել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: