
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների պատվիրակությունների հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը, որը տևելու է մինչև մայիսի 18-ը: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում է Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական բարձրագույն ռազմական դպրոցի ներկայացուցչությունը, Թուրքիայից՝ Ցամաքային զորքերի ռազմական դպրոցի պատվիրակությունը, Վրաստանից՝ Ազգային պաշտպանության ակադեմիայի պատվիրակությունը:
Պատվիրակությունները քննարկելու են համատեղ գործունեության, փորձի փոխանակման և այլ հարցեր: