Բաժիններ՝

«Ցեղասպանություն» ասելու համար Գարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել ՔՕ 301-րդ հոդվածով

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: Այս մասին հայտնում է թուրքական Evrensel պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից կազմված պահանջագրում նշվում է, որ Փայլանը Կանադայի հայկական Horizon Weeklyպարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել և այն դեռ շարունակվում է»: Այս հայտարարության հետ կապված հայ օրենսդիրի դեմ բողոք է ներկայացրել թուրք պրոֆեսոր Այգյուն Աթարը: Բողոքին ընթացք է տրվել և սկսվել է հետաքննություն:

Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասինպահանջագրում ասվում է, թե նա«հրապարակայնորեն նվաստացրել է ԹուրքիայիՀանրապետությունն ու Թուրքիայիկառավարությունը, վիրավորել էհանրապետության նախագահին»:

Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածը ենթադրում է, որ հանցանք գործած պատգամավորը չի կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ կալանավորվել առանց մեջլիսիհամապատասխան որոշման: Հետևաբար, դատախազությունը պետք է հատուկ դիմում ուղարկի Թուրքիայի արդարադատությաննախարարությանը, որպեսզի վերջինն էլ դիմի մեջլիսի նախագահությանը:

Թուրքիայի մեջլիսի նախագահություններկայացվելուց հետո հարցը քննարկման էդրվում հատուկ հանձնաժողովում, որի կազմումեն մեջլիսի սահմանադրական ևարդարադատության հարցերովհանձնաժողովների անդամները: Հանձնաժողովըհարցն ուսումնասիրելուց հետո պատրաստում էհամապատասխան զեկույց, որը վերջնականքվեարկության է դրվում մեջլիսի նիստիժամանակ:

Պատգամավորներն իրավունք ունեն ինչպեսհանձնաժողովում, այնպես էլ մեջլիսի նիստիժամանակ հանդես գալ պաշտպանական խոսքով: Անձեռնմխելիությունից զրկվելու պարագայումնրանք կարող են հարցը բողոքարկելՍահմանադրական դատարանում:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածըենթադրում է քրեական պատասխանատվությանենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում ենթուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետականկառույցներին, զինծառայողներին ևիրավապահներին:

Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով էր դատապարտվել նաև «Ակօս» շաբաթաթերթինախկին խմբագրապետ Հրանտ Դինքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս