Ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքում բնակելի շենքին հարակից, որպես մայթ ծառայող ստորգետնյա կառույցի տանիքի փլուզման հետևանքով մայթին կանգնած երկու կին ընկել են ստորգետնյա կառույցի մեջ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին եւ Արթուր Ղազինյանին։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը voskanapat.info կայքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ:
«Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ընթանում է, նախկին սխեմայով ԼՂ հակամարտության կարգավորման անհնարինության հարցն է՛լ ավելի է սրվելու: Նիկոլը ստիպված է լինելու ինչ-որ բան անել: Դա նրա առաջին լուրջ խնդիրն է»,- ասել է Կոլերովը:
Թուրքիայի Այդըն շրջանի տներից մեկում ենթադրվում է, որ 3մ երկարությամբ քարաբեկորի տակ 40 տոննա ոսկի կա: Այս հանգամանքն անհանգստացրել է Ունլուների ընտանիքին, և նրանք դիմել են ոստիկանություն:
Թուրքական «Türk-İş» կազմակերպությունը հաշվարկել է ամսական եկամտի այն առավելագույն շեմը, որից ցածր եկամուտ ստացող ընտանիքը կարող է համարվել «սովի մատնված» կամ «աղքատ»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Վրաստանում ավարտվումէերկաթուղու Խաշուրի – Զեստաֆոն հատվածի կառուցումը:
Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։
Վրաստանի Գորի քաղաքի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բնակիչներին ցնցել է 8-ամյա աղջնակի սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ։
«Բոլթոնի այցի հետ կապված պետք է դիտարկենք երկու ուղղություն՝ հայ-իրանական հարաբերությունները, որտեղ մենք Արևմուտքին պետք է հասկացնենք, որ այդ հարաբերությունները մեզ համար կենսական են, և Արցախի խնդրի կարգավորման արագացված գործընթաց, որը ոչ թե փոխզիջումային, այլ զիջումային տարբերակն է»։
Սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների առաջիկա քառակողմ հանդիպումը կդառնա փորձ՝ որոնելու-գտնելու երկրների համար ընդհանուր թեմաներն արաբական երկրի ճգնաժամի համատեսքստում:
Թուրք սյունակագիր Էրթյուրք Թյուրքերը վերլուծական հոդված է հրապարակել Նորվեգիայում հոկտեմբերի 25-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժության մասին։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, նույնպես մասնակցում է այդ զորավարժությանը։
Թուրքական ոստիկանությունն Ադանայի նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում «Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել:
Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե շրջանում վթարի է ենթարկվել բեռնատար մեքենա, որը պատրաստվում էր մուտք գործել Հայաստան։
Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացել են Թուրքիա անցնել փորձող ներգաղթյալներ:
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։
Թուրքիայի ծովափնյա Դիդիմլի քաղաքի մոտ գտնվող ջրերում՝ 65 կմ խորության վրա, հայտնաբերվել է 18-րդ դարում խորտակված ռուսական ռազմանավ։
«ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար»:
ԱՀ նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Միլսի հայտարարությունը հակասում է մինչև այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ներկայացվող հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ բառացի նշվում է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մեկ ամբողջություն են, և դրանց առանձին օգտագործումը կարող է խնդիրներ առաջացնել։
Ինչպես Ադրբեջանում այնպես էլ Հայաստանում Բոլթոնը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնց վերաբերյալ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
Այս պահին չեմ կարող կանխատեսել, թե հակամարտող կողմերին զենքի վաճառքն ավելացնելու հարցն ինչպիսին կլինի:
Եթե վարչապետն ընտրվի, և նրա կուսակցությունը ստանա լուրջ աջակցություն, ապա դա հնարավորություն է վճռական քայլեր իրականացնելու համար:
Եթե դիտարկենք պարոն Բոլթոնի բոլոր հանդիպումները՝ սկսած Մոսկվայից, ապա կտեսնենք, որ հիմնական թեման տարածաշրջանն է. հիմնականում խոսքն Իրանի մասին է։ Գիտենք, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը այլ հարցեր ունի՝ կապված միջին հեռավորությամբ հրթիռների հետ , սա առանձին հարց է և ուղղակի ձևով մեզ հետ չի առնչվում։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առեւտրական սուր դեֆիցիտը համարել է վրացական տնտեսության «Աքիլեսյան գարշապարը»։
«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներման փաստաթուղթ է ստորագրել, որը վերաբերել է 57 դատապարտյալների:
Կոստանդնուպոլիսի մեր աղբյուրնեռրից տեղեկանում ենք, որ վաղը, հոկտեմբերի 26-ին Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյանը, հնարավորինս թաքուն, մեկնելու է Սբ. Էջմիածին։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել է նախընտրական արշավի արդյունքները երկրում եւ ակտիվության կոչ է արել բնակչությանը նախագահական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ S-400 տեսակի հակաօդային պաշտպանության «երկիր-երկինք» ռուսական հրթիռների տեղակայումը կմեկնարկի 2019 թվականի հոկտեմբերին: Նախարարին վկայակոչել է Hurriyet պարբերականը: