«Ղարաբաղի հարցի լուծումն էլ պետք է խարսխված լինի միջազգային խաղաղության վրա: Միջուկային համաձայնագրի բանակցություններիում Իրանին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Թուրքիային: ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը համաձայնագրից քննադատելու համար շնորհակալություն ենք հայտնում»:
«Իրանը Հայաստանի համար հետևանքներ ունեցող որևէ փաստաթուղթ չի ստորագրի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին` անդրադառնալով այսօր կնքված Ստամբուլյան հռչակագրում հայկական կողմի համար առկա վտանգներին։
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններին։
Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդունվել են միջազգային իրավունքի խախտմամբ եւ լուրջ հետեւանքներ կունենան աշխարհակարգի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհայտարարել է, որ թուրքական զինված ուժերը կարող են մի օր անսպասելի հայտնվել սիրիական Մանբիջում:
«Ա՛յ ախպեր, մենք «Իսկանդեր» ենք բերել, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը երկարաձգել ենք, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ԵՏՄ ենք մտել, չենք ասում՝ փայլուն է, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չեն ասել՝ փայլուն է, դու ո՞նց ես ասում՝ փայլուն է։ Եթե փայլունի հոմանիշը ոչինչ չանելն ու հետընթաց արձանագրելն է, միգուցե փայլուն է»։
Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավար Աթիֆ Չիչեքչին, որը միևնույն ժամանակ պետության կողմից կարգված է որպես Արտամետ քաղաքի կառավարիչ (հոգաբարձու), Վանի տեղական ռադիոկայանի եթերից խոսել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանների խնդրի վերաբերյալ:
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, առաջին հայտարարությունը կանի ընտրություններից հետո։
Թուրք հաքերները Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-րդ տարելիցի կապակցությամբ կիբեռ հարձակում են գործել Թուրքիայի դեմ թշնամաբար տրամադրված 700 կայքի վրա:
Հոկտեմբերի 31-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
«Կարևոր է, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակաշրջանում քաղաքական համակարգը վերականգնվի, և հանրային տրամադրություններն իրենց տեղն ընկնեն, և հաստատվի իրական ժողովրդավարական քաղաքական գործընթաց»:
Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է.
ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, դրանց պատճառով ոչ մի նոր բան տեղի չի ունենա:
Հոկտեմբերի 29-ին Ստամբուլում կայանալու է նորակառույց 3-րդ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով Թուրքիա է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը:
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի:
Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:
«Այս այցի ընթացքում տեսանելի դարձավ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը մրցակցելու է, գերտերությունների մրցակցությունը արտահայտվում է նաև այս տարածաշրջանում, և ԱՄՆ-ը դեմ չի լինի նախաձեռնությամբ հանդես գալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»։
Այս այցը, Տարասովի խոսքով, ամերիկացիներին հնարավորություն տվեց ուսումնասիրել տրամադրությունները երեք երկրներում և այն, թե ինչ միջոցներով ԱՄՆ-ը կարող է էլ ավելի ամրապնդվել այստեղ իր ավելի գլոբալ քաղաքականության հաջողության համար:
«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել բոլոր մասնակիցների ներկայությամբ՝ բանավոր կերպով, անձնապես Պուտինը կանչել էր երկու ղեկավարներին, և բաց կերպով համաձայնություն էր ձեռք բերվել: Ասել, որ այստեղ եղել է գաղտնի դիվանագիտություն, հնարավոր չէ: Այդ ուղիղ կապը նրանց միջև, մեծ հաշվով, Ալիևի կոմպրոմիսն էր, դա մեծ քայլ էր նրա կողմից»:
Հարևան Վրաստանը նախապատրաստվում է նախագահական ընտրությունների անցկացմանը, որը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 28-ին։
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգությանհարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի բովանդակության առանցքային բաղադրիչներից մեկն, անշուշտ, Իրանի դեմ իրականացվող քաղաքականությունն է և դրա հետ կապված՝ տարածաշրջանի երկրների դիրքորոշումները ճշգրտելը, հնարավոր է՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելը:
Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ իր հրավիրած մասնագետը բավականին ազդեցիկ կապեր ունի Վրաստանում, որի հետ արդեն պատրաստել են այլընտրանքային ճանապարհի պայմանագիրը և սպասում են, որ վրացական կողմն այն ստորագրի։
«Հայաստան-Իրան սահմանն աշխարհում ամենախաղաղ, ամենակայուն սահմաններից մեկն է։ Այս սահմանն ունի նաև մեկ այլ կարևորագույն հատկանիշ՝ դա երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած և ունեցող հնագույն սահմաններից մեկն է՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում կրած փոփոխություններով հանդերձ»։
«Կարծում եմ՝ հայ-իրանական հարցում Հայաստանը պետք է շարունակի նախկին գիծը, այսինքն՝ նկատի ունենալով կումունիկացիոն և անվտանգային խնդիրները՝ աչքի լույսի պես պետք է պահպանի Իրանի հետ սահմանի բարեկամական բնույթը»։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը Եգիպտոսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է Իսրայելի հետ համապարփակ հրադադարի համաձայնության մասին, հաղորդել է Գազայի հատվածի տեղեկատվության նախարարության «Ալ Ռայ» պաշտոնական գործակալությունը։
ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը կայուն է։
Ստամբուլում հոկտեմբերի 27-ին ՌԴ-ի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների՝ Սիրիային նվիրված բանակցություններին հատկացվում է երեք ժամ, հետեւում է հանդիպման ծրագրից: