
Իրանը տիեզերք կարձակի սեփական արտադրության արբանյակը

Իրանը մտադիր է ընթացիկ տարվա աշնանը տիեզերք արձակել սեփական արտադրության արբանյակ։ Այդ մասին, IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն։
Պատժամիջոցների պատճառով մենք մերա զգային տիեզերական ծրագիրն ունենք։ Մեր արբանյակները պատրաստ են տիեզերք թռչել 10 տարվա ծրագրի հիման վրա»,-ասել է բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Իրանը չի կարող արբանյակի՝ տիեզերք թռչելու հստակ ժամկետներ նշել, քանի որ այդ գործընթացը կախված է մի շարք գործոններից, բայց հույս կա, որ աշնանը կհաջողվի դա իրագործել։