Ստամբուլում կստորագրվի ուկրաինական հացահատիկի մատակարարման մասին փաստաթուղթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ մանրամասներ է հայտնել Ստամբուլում հուլիսի 22-ին ուկրաինական հացահատիկի մատակարարման միջանցքների բացման հարցով ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպման սպասվող արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այսօր Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ փաստաթուղթ կստորագրվի, որը կվերացնի գյուղատնտեսական միջանցքի ձևավորման ճանապարհին առկա խնդիրները։ Աշխարհը դրական նորություններ կլսի»,-ասել է էրդողանը:

Նա ուշադրություն է հրավիրել ռուս-ուկրաինական պատերազմի բացասական տնտեսական ազդեցության վրա, այդ թվում՝ Թուրքիայում, որտեղ գնաճ է նկատվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031