
Ուկրաինական նավահանգիստները ականներից մաքրելու անհրաժեշտություն չկա․ Հուլուսի Աքար

Հացահատիկի արտահանման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար ուկրաինական սևծովյան նավահանգիստների ամբողջական ականազերծման կարիք չկա, բավական է ստեղծել անվտանգ միջանցքներ առևտրային նավերի անցման համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ ականազերծման կարիք չկա, լինելու է Համատեղ համակարգման կենտրոն, որտեղ կորոշվի նավերի անվտանգ ընթացքը:
Միաժամանակ Աքարն ասել է, որ պայմանագրերը չեն սահմանում դրանց գործողության ժամկետները, դրանք «կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքները կշարունակվեն»։