«Ո՞ւր են F-35 կործանիչները, որոնց համար մենք միլիարդավոր դոլարներ ենք տվել». Ալի Բաբաջան

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս ընդդիմադիր Ալի Բաբաջանը, որը 2002-2007 թվականներին զբաղեցրել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, քննադատել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սևծովյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում Բաբաջանն իր ղեկավարած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) նոր գրասենյակներ է բացել Բայբուրթում, Գյումուշհանեում և Քելքիթում:

Ելույթ ունենալով կուսակիցների և համակիրների առջև՝ Բաբաջանը դիմել է Թուրքիայի ներկայիս ղեկավարությանը՝ հարցնելով, թե ու՞ր են F-35 ռազմական ինքնաթիռները, որոնց համար Թուրքիան միլիարդավոր դոլարներ է վճարել:

Ըստ նրա՝ Թուրքիայի հեղինակությունը հիմա խաթարված է ողջ աշխարհում և թուրքական իշխանություններ չեն կարողանում նույնիսկ իերնց սեփականությունը հանդիսացող ինքնաթիռները բերել երկիր:

Բաբաջանի խոսքով՝ ոչ ոք չի կարող ասել, թե Թուրքիան վարում է արժանապատիվ արտաքին քաղաքականություն, քանի որ խոսքն այն իշխանության մասին է, որը սերտ հարաբերությունների մեջ է մի պետության հետ, որին դեռ մեկ տարի առաջ ոխերիմ թշնամի ու դահիճ էր համարում:

Տեսանյութեր

Լրահոս