Օքսֆորդի Համալսարանի Ռոյթերս ինստիտուտը հրապարակել է զեկույց Թուրքիայում 2018թ. թվային լրատվության վերաբերյալ։
Սիրիայում դեռեւս 6,2 մլն փախստականներ են մնում այն 5,5 մլն մարդուց զատ, որոնք լքել են երկիրը բազմամյա հակամարտության պատճառով:
Տարեսկզբից Վրաստանում ՁԻԱՀ-ով հիվանդների թիվն ավելացել է 570-ով:
Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանում գտնվող Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագիծը կյանքի է կոչվել: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված Դուշանբեի պայմանավորվածություններից հետո բավականին նվազել է սահմանային լարվածությունը: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Ադրբեջանը փակելու է Ստոկհոլմում գործող իր դեսպանատունը, որի գործունեությունը ներառում է երեք երկիր՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա:
«Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի, այս դադարի, հարաբերական ու խաբուսիկ դադարի ժամանակահատվածում զբաղվում է իր մարտունակությունը վերականգնելով ու ագրեսիայի նախապատրաստվելով, նման զարգացումների պետք է պատրաստ լինել»:
Օրերս ադրբեջանական մամուլը, մեկնաբանելով ամերիկյան «Bellingcat » կենտրոնի վերլուծաբան Մասիս Ինգիլիզյանի հոդվածը, պնդել էր, որ հոդվածագիրն արձանագրում է, որ «Նախիջևանում Ադրբեջանը նոր բարձունքներ է ազատագրել»։
Թուրքիայում հոկտեմբեր ամսին լույս է տեսել թուրք գրող Սոլմազ Քյամուրանի «Ընկուզենի» (“Ceviz Ağacı”) վեպը, որտեղ պատմվում է Էդիրնեում հայ վարպետի կողմից կառուցված մի տան մասին, ուր 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածում ապրել են հայ, հրեա և թուրք ընտանիքներ:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարիի ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել:
Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումներում պոռնո կայքերում էրոտիկ բովանդակությամբ արտահայտություններ են հայտնվել:
«WhichTravel» միջազգային ընկերությունը հրապարակել է այն 20 երկրների ցանկը, որոնք առավել անվտանգ են զբոսաշրջիկների համար։
«Այն, որ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, միանշանակ է։ Մենք էլ ենք դրա մասին ամեն հանդիպման ժամանակ բարձրաձայնում, որովհետև սա շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ի վերջո, մարդկանց կյանքի անվտանգության, զոհերի քանակն իսպառ բացառելու համար»։
Արցախա-ադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի ուղղություններով Բաքվի թափանցման գործողությունների եւ կրակոցների համեմատական մեղմացումը առաջին հայացքից կարող է կապվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ եղած խոսակցության եւ ապա հայտարարված պայմանավորվածության ու դրան հետեւած գործնական կապին` հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու առումով:
«Վրացական երազանքի» կողմնակիցները նոյեմբերի 11-ից «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման կազմակերպման շրջանակներում ակցիաներ կսկսեն Վրաստանի բոլոր տարածաշրջաններում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գործըթնացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:
Ն-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ գրեթե 40-ամյա վաղեմության հրամանագրի գործողությունը:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով փորձ է արվել մեծ քանակությանբ հերոինով բեռնված մեքենա անցկացնել Թուրքիա։
Հայաստան–Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։ Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները բնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք էլ դարձել են թե հայերի տների, թե նրանց եկեղեցիների նոր տերերը։
Ալի Սալամիի խոսքով՝ ներկայումս Իրանի համար կարևոր է Հայաստանի քաղաքական աջակցությունը և չեզոքությունը, քանի որ դեռ հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի նրանց դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ:
Նավթի գները մոտ ժամանակներս կաճեն, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կբերեն համաշխարհային շուկաում վառելիքի առաջարկի դեֆիցիտի:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեին մեղադրել է այն բանում, որ նա թոշակառուներին խաբում է՝ նրանց խոստանալով կենսաթոշակի բարձրացում մինչեւ 400 լարի (ավելի քան 148 դոլար)։
«Դա բացարձակ սուտ է, Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ ՊՆ-ը չի ստացել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։
«Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից եւ նրա 10 դաշնակից կազմակերպություններից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Հելսինկիիում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ Միացյալ Նահանգները հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար»:
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող պատժամիջոցներին և այդ համատեքստում հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքին, նկատեց, որ այդ հարաբերություններում ամեն ինչ պարզ է։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ծառայողները կանխել են Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը:
Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել է Ամանորի նախապատրաստումը. Վրաստանի մայրաքաղաքի փողոցները զարդարում են լուսավառությամբ:
«Բոլթոնի այցի ժամանակ ԱՄՆ-ը հավանաբար ավելի շուտ ուզում էր տեղեկացնել, որ գործընթացներ են տեղի ունենալու, և ուզում էր հասկանալ, թե Հայաստանում նոր ձևավորված պետական էլիտայի դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ ինչպիսին են»։