Սիրիայում գլխավոր հակաահաբեկչական խնդիրը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջախջախումն է:
Առնվազն 75 մարդ է տուժել, եւս մեկը՝ զոհվել Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից:
Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան՝ գործարքներ է կնքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ եւ դրա հետ համակարգում է իր գործողությունները Սիրիայում:
Պոլսո Հայոց պատրիարքարանի պատվիրակությունը՝ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ այցելել է Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի ընտանիքին:
Ռուսաստանը վարկ կտրամադրի Թուրքիային, որը կկազմի այդ երկրին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագրի կեսից ավելին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսեւորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար:
«Չպետք է մոռանալ, որ կան օջախներ, որոնք անուշադրության դեպքում կարող են էլ ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս մարտահրավերները: Դրանում համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ դա ոչ մեկը չէր կանխատեսել, բայց դա տեղի ունեցավ»:
Նա նշեց, որ խնդիրը տարանցումը չէ, այլ այն գինը, որը Ռուսաստանը վճարում է Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցության ընդլայնման դիմաց։
Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում:
Թուրքիայի Ադանա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Թանձր մառախուղի պատճառով, որը դեկտեմբերի 23-ից պահպանվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), կրկին հետաձգվել եւ չեղարկվել են ավիաչվերթերը Դուբայում։
«Խոստացել են այսօրվա ընթացքում բաց թողնել նաև մեծ բեռնատարները»,- ասաց Հ.Համբարձումյանը՝ նշելով, որ անցակետում բավականին շատ կուտակված մեքենաներ կան։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների հետ շարունակական բախումների հետևանքով թուրքական բանակը կրկին կորուստներ է կրել:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը:
Վրաստանի Պանկիսի կիրճի Դուիսի գյուղում դեկտեմբերի 26-ի առավոտից ոստիկանական գործողություն է անցկացվում մինչեւ 60 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:
Թուրքիայի Գազիայնթեփ նահանգում տեղակայված զորամասերից մեկում գրանցվել է զինվորականների զանգվածային թունավորման դեպք:
«Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա»:
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Վրաստանի նախագահական նստավայրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: Նախագահներն առանձնազրույց կանցկացնեն, ինչից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:
Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը վաղուց էր հասունացել, քանի որ թուրքական կողմը Հայաստանի հետ միջպետական հարաբերությունները կարգավորելու որևէ մտադրություն չունի:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվելու է 2018թ-ի փետրվարի 21-ին:
Հայ-վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում թե տնտեսական, թե քաղաքական հարթությունում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այցելել է իրան-իրաքյան պատերազմում նահատակված երկու հայի ընտանիքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատազրկումը հակառակ ազդեցությունն ունեցավ, քանի որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճեց Արցախ այցելուների թիվը:
Վերին Լարսին այլընտրանք գտնելը Ադրբեջանի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը՝ հավելելով, որ նման միջանցքների բացումը բավական լուրջ հարված է հասցնում շրջափակման քաղաքականությանը` այն որոշակիորեն անարդյունավետ դարձնելով: