Բաժիններ՝

Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել

Առնվազն 17 մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքին:

Քաղաքի քաղաքապետ Յուսեֆ Քարեգարն իր հերթին հայտնել է, որ շտապ օգնության ծառայությունները ջրհեղեղներից փրկել են 55 մարդու։ Առնվազն 6 մարդ դեռ անհայտ կորած է համարվում։

Իրանի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել էին երկրում ուժեղ սեզոնային անձրևների հնարավորության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանը տասնամյակներ շարունակ բախվում է երաշտի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031