Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկրի եւ մի շարք պետությունների միջեւ հարաբերությունները ներկայում ավելի լավ են, քան անցյալում:
«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի դամբարան:
Հայաստանի անկախության հռչակումից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները դինամիկ աճ են գրանցել, եւ որպես երկու հարեւաններ որեւիցե խոչընդոտ գոյություն չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Իրանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
60-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցում «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին», որը մեկնարկել է Վրաստանի մայրաքաղաքում։
Թուրքիան քննադատել է սիրիական ինքնապաշտպանական ջոկատներին՝ քրդական խռովությանը աջակցելու համար: Թուրքական կողմին զայրացնում է նաև քրդական զորամիավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից, որոնք, ըստ Թուրքիայի, հանդիսանում են ահաբեկչական խմբավորումներ:
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության դիրքերի վրա:
Ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական, տնտեսական առաջատարության չափանիշ են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաները, սպառազինությունները, այլև մեծաքանակ բնակչությունը:
Թուրքիայի Փամուքքալե համալսարանը ուսումնասիրություններ է կատարել երկրի շրջանների բնակչության կրթամակարդակը պարզելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Սիրիայի կառավարությունը «հիասթափված է Էր Ռիադում ընդդիմադիր ուժերի խորհրդաժողովի արդյունքներից եւ որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել պաշտոնական պատվիրակության մեկնումը Ժնեւ»:
Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 27-ը սգո օր է հայտարարել նոյեմբերի 24-ին Բաթումի «Լեո Գրանդ» հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի 11 զոհերի հիշատակին։
Վրաստանյան լրատվամիջոցներում հայտնվել է հատուկ գործողության հետևանքով սպանված, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչների լուսանկարները: Այստեղ երևում է, որ իրեն պայթեցրած զինյալի մնացորդներում կա պրոթեզ:
Սիրիայի իշխանությունները կարգավորել են ավտոբուսային հաղորդակցությունը Դամասկոսի եւ Դեյր Զորի միջեւ։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում տեղի ունեցած համաժողովին սիրիական միասնական ընդդիմության ձևավորումը, ինչպես նաև Սոչիում սիրիական ճգնաժամի հարցերով կայացած գագաթնաժողովին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հայտարարությունները հույս են ներշնչում Ժնևում կայանալիք բանակցությունների հաջողության նկատմամբ:
Թուրքիայի Մուղլա նահանգում նոյեմբերի 24-ի գիշերը գրանցված երկրաշարժը ստիպել է հարյուրավոր քաղաքացիների գիշերել բաց երկնքի տակ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Բաթումիում հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Իրանի: Հոսպիտալացվել է 21 մարդ:
Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա. այդ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:
Սեւ ծովի ափին՝ Փոթի նավահանգստային քաղաքի մոտ, պտտահողմ է գրանցվել:
Սիրիայի ընդդիմադիր խմբերը էր Ռիադի խորհրդաժողովում պայմանավորվել են միասնական պատվիրակություն ձեւավորել Ժնեւում կայանալիք միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշում է կայացրել երկարաձգել վեհաժողովում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Թբիլիսիում նոյեմբերի 22-ին իրականացված հակահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:
Իրանը պլանավորում է «մոտ ապագայում» իր մարտական նավերն ուղարկել ԱՄՆ-ի ափերի մոտ՝ Մեքսիկական ծոց եւ Ատլանտյան օվկիանոս:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հարեւանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի երեկվա արտահայտությունը, թե Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում ղարաբաղյան կոնֆլիկտի ձեւակերպումների շուրջ «կբանակցեն մինչև ամենավերջին պահը», մի բան է նշանակում, որ հռչակագրի ձեւակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։
Թուրքական «Yeni Akit» պարբերականը պնդում է, որ պատառոտված ջինսերը օտարերկրյա լրտեսներին բացահայտելու միջոց են:
«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին: