Իսրայելը Բայդենին համոզել է, որ Թուրքիային թույլ չտան ռազմական գործողություն սկսել Սիրիայում. Axios

Ամերիկյան Axios պարբերականի հետ զրույցում իսրայելցի 2 պաշտոնյաները, որոնք ցանկացել են անանուն մնալ հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության առնչությամբ:

Ըստ նրանց՝ Իսրայելը ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմում լոբբինգ է արել, որպեսզի Վաշինգտոնը թույլ չտա Թուրքիային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերական կազմակերպությունների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հուլաթան հայտնել է իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանին, որ թուրքական նոր գործողությունը Սիրիայի հյուսիսում լրջորեն կվնասի քրդերին և երկարաժամկետ հեռանկարում կարող է օգուտ բերել Իրանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031