Նախատեսվում է, որ «Քաղաքացիական պլատֆորմին» կանդամագրվեն իրավաբաններ, տնտեսագետներ և այլ մասնագետներ, ովքեր կաջակցեն Պրոխորովի հովանավորությունը ստացած թեկնածուներին` գրանցման ընթացակարգն անցնելու և ձայների հավաքագրման ու հաշվման գործընթացին հետևելու հարցում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատժամիջոցները վերաբերում են էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական հատվածներին:
Գենետիկայի մասնագետները հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Վիրջինիայից սերող ստրուկ Ջոն Պանչի միջև ազգակցական կապը: Որոշ գիտնականներ Պանչին համարում են Ամերիկայի տարածքում ստրկության ենթարկված առաջին ամերիկացին:
Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունները համոզված են, որ այս օրենքով ռուսաց լեզուն պետական երկրորդ լեզվի կարգավիճակ կստանա, ինչը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը: Տարվում է հետաքննություն:
Կողմերից որևէ մեկը դեռ չի հայտարարել Սիրիայի խոշորագույն քաղաքում առավելություն ստանալու մասին:
Հիշեցնենք, որ վերջերս բավական սրվել է իրադրությունը Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում՝ այդտեղ մահմեդական զինված խմբավորումների ու տաջիկական կառավարական ուժերի ընդհարումից հետո, որի ժամանակ տասնյակ զոհեր եղան:
Նշենք, որ «Լիբանանի ձայն ռադիոկայանը», «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկություն էին տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը:
Անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ վերջին երեք օրերի ընթացքում սա նախարարությունը գրավելու երկրորդ փորձն է:
«Այս շաբաթ ես կայցելեմ Քրդական ինքնավարություն և կհանդիպեմ Բարզանիի հետ, որպեսզի քննարկենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը»,-ասել է Դավութօղլուն:
Բացի հավելյալ 1800 զինվորից, 2 երկրներն իրարից բաժանող Էվրոս գետի երկայնքով 26 լողացող արգելապատնեշ կտեղակայվի: Ներկայում Հունաստանն ընդամենը 600 զինվոր ունի Թուրքիայի հետ սահմանին:
Կատաղի մարտերը շարունակվում են նաև Սախուր թաղամասում: Տեղեկություններ կան այն մասին, որ կառավարական զորքերը հերթական մեծ գործողությունն են նախապատրաստում` այս շրջանից զինյալ ընդդիմադիրներին «մաքրելու» համար:
Նրանք ընդգծել են, որ Սիրիայում ժողովրդավարական անցմանն ուղղված աջակցություն ցուցաբերել է պետք, և իրենք մշտական կապի մեջ են լինելու սիրիացի ընդդիմադիրների հետ:
Մասնագետների գնահատականներով` միջազգային պատժամիջոցների պատճառով հունիսին Իրանում նավթի արդյունահանման ծավալներն ընկել են` 20 տարվա ընթացքում հասնելով նվազագույնի:
Անցումային շրջանում Սիրիայի ազատ բանակը պետք է կատարի Սիրիայի ներքին և արտաքին գործերի նախարարությունների գործառույթները:
Վերահսկող մարմինը կամ ռեեստրի օպերատորը վտանգավոր տեղեկատվությունը հանելուց ոչ ուշ քան 3 օրում «սև ցուցակից» պետք է հանի կայքը` սեփականատիրոջ դիմումի համաձայն, ինչպես նաև` դատարանի որոշմամբ:
Թուրքական Քիլիսից այն կողմ գտնվում է Հալեպ մարզը, որտեղ այժմ դաժան մարտեր են տեղի ունենում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև:
Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին: Նրա հիմնական հակառակորդը համարվող ընդդիմադիր ձախակենտրոն կոալիցիայի ջանքերով նախագահին իմփիչմենթ էր հայտարարվել, ինչին կողմ էր քվեարկել 258 պատգամավոր:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը նաև նշել է, որ Աբդուլլահ Գյուլը հավանաբար կառաջադրվի երկրորդ ժամկետի համար 2014թ.-ի նախագահական ընտրություններում:
Նրանք կոչ արել աջակցել նախագահ Բաշար ալ-Ասադի՝ հասարակական պահանջներին համահունչ անցկացվող բարեփոխումներին, և խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
Թուրքիայի զինված ուժերից «Ջիհան» լրատվական գործակալությունը տեղեկացել է, որ շրջանում քուրդ զինյալների դեմ պայքարը շարունակվում է և դրան մասնակցում են օդային ու ցամաքային ուժերը:
Հալեպը Սիրիայի խողորագույն քաղաքներից մեկն է և նրա ֆինանսական կենտրոնը: Այնտեղ ապրում է շուրջ 2.5 մլն մարդ: Հուլիսի 23-ից շարունակվող մարտերի զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ չկան:
Միաժամանակ հայկական լրատվամիջոցներում լուրեր կան, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդական Մոհամադ Հոսամ Հաֆեզն այսօր աշխատանքի չի ներկայացել:
Այս մասին երեկ առավոտյան հաղորդել է «Լիբանանի ձայն» ռադիոկայանը:
Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 7-ին, որի արդյունքներով հաղթել էր Ազգային ուժերի միությունը:
Պատգամավորներն առաջարկում են կրճատել բողոքի ակցիաների համար նախատեսված վայրերի ցուցակը, մասնավորապես` արգելել հանրահավաքների ու երթերի կազմակերպումը քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական հրապարակներում, այգիներում ու փողոցներում:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ընտրվելու դեպքում կաջակցի Իսրայելին` Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:
«Ջուլիանին կարող են մահապատժի ենթարկել կամ էլ նա շատ երկար տարիներ կանցկացնի բանտում, որտեղ նրա հանդեպ կտտանքներ կկիրառեն, ինչպես հիմա կիրառում են Բրեդլի Մենինգի հետ»,- ասել է Ասանժի մայրը:
Այսօր Ռումինիայում անցկացվող հանրաքվեի արդյունքում երկրի բնակիչները կորոշեն` մնում է արդյոք նախագահ Տրայան Բեսեսկուն իր պաշտոնում, թե ոչ:
Փորձագետները նաև նշում են, որ իրանական բարձր ճշգրտությամբ, կարճ հեռահարության հրթիռներն ու լավ սպառազինված հսկիչ նավերը ի վիճակի են ճեղքել նույնիսկ ամենաժամանակակից ամերիկյան նավերի պաշտպանությունը: