Դերասան, «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել
Ինչպես հայտնում է LifeNews-ը, բժշկական հետազոտությունը հաստատել է կասկածները, որ 31-ամյա դերասան, «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ առկա է երկրորդ աստիճանի ուռուցք: Ուռուցքի նմուշների անալիզը ցույց է տվել, որ այն չարորակ է:
Դերասանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց դեռ հայտնի չէ նրա անալիզների արդյունքների մասին, սակայն ՌԴ առողջապահության նախարարությունում LifeNews-ի աղբյուրները հաստատել են, որ դերասանին արդեն քիմիաթերապիա է նշանակվել:
Բուժման ժամանակակից մեթոդների օգտագործման դեպքում նման հիվանդությամբ տառապող հիվանդների ապրելու հավանականությունը կազմում է 60 %:
Դեռ հայտնի չէ, թե քիմիաթերապիայի քանի կուրս պետք է ընդունի երիտասարդ դերասանը, սակայն բժիշկները հուսով են, որ բուժումը դրական արդյունք կտա: Եթե դեղամիջոցներով բուժումն օգուտ չտա, Անդրեյին բժիշկները ստիպված կլինեն վիրահատել:
Դերասանը ներկայում գտնվում է ուռուցքաբանության կենտրոնում: Գայդուլյանին մի քանի օր առաջ հոսպիտալացրել էին:
LifeNews-ի աղբյուրները պնդում են, որ նա դիմել էր բժիշկներին, երբ վզին գոյացություն էր հայտնաբերել: Հետազոտության հենց առաջին արդյունքները մխիթարական չէին եղել:
Հայտնի է, որ դերասանը երկար ժամանակ շնչառական խնդիրներ է ունեցել, իսկ ավելի ուշ վիճակը վատացել էր՝ առաջ էր եկել խոսքի հետ կապված բարդություն:
Անդրեյ Գայդուլյանը թատրոնի ու կինոյի դերասան է, ծնվել է Մոլդովայում: Նա ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ նկարահանվեց «Ունիվեր», «ՍաշաՏանյա» սերիալներում: