Բաժիններ՝

Աշխարհը պետք է կանգնեցնի Պուտինին. Մակ-Քեյն

Աշխարհը պետք է կանգնեցնի Պուտինին ու առաջինը, ինչ կարող է անել ԱՄՆ-ը, ուկրաինացիներին զինելն է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել է ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Մակ-Քեյնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հուդզոնի ինստիտուտում:

«70 տարում առաջին անգամ երկիրը (Ուկրաինա) կորցրեց իր տարածքի մի մասը: Ամոթ մեզ, որ ուկրաինացիներին զենք չտվեցինք, որով նրանք կարող էին իրենց պաշտպանել: Մենք կարող ենք նրանք տալ «Ջավելինի»: Դա շատ արդյունավետ հակատանկային զենք է ու ես երաշխավորում եմ, որ դա զգալի կմեծացնի գինը, որը Ռուսաստանը կվճարի իր գործողությունների համար»,-ասել է Մակ-Քեյնը:

Նա նաև նշել է, որ «ուկրաինացիները պատերազմում են 20-րդ դարի զենքով, իսկ ռուսները օգտագործում են 21-րդ դարի զենք»:

Սենատորի խոսքով՝ իմաստ չկա վերլուծել Պուտինի խոսքերը ու փորձել կանխատեսել նրա գործողությունները, քանի որ նա իր մտադրությունների մասին բաց է հայտարարում, իսկ հանցավոր գործողությունների է դիմում արդեն այսօր:

«Ամեն մի քանի օրը մեկ ռուսները Աբխազիայի ու Հարավային Օսիայի արգելապատնեշը մի քանի մետրով խորացնում են դեպի Վրաստանի հատվածը ու այնտեղ ռուսների են բերում»,-հայտարարել է Մակ-Քեյնը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ հյուսիսատլանտյան անվտանգության համակարգը ՌԴ-ի հետ բախման ժամանակ հաղթանակ կտանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս