Ոսկու գները հասել են նոր՝ 5-ամյա նվազագույնին

Ոսկու գներն այսօր նվազել են՝ հասնելով նոր հնգամյա նվազագույն մակարդակին՝ 1 ունցիայի դիմաց 1077,40 դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Երևանի ժամանակով ժ. 9.00-ին ոսկին թանկացել է մինչև 1083 դոլար, այդուհանդերձ, աճուրդն սկսելուց հետո նվազումը կազմել է 0,7%:

Երկուշաբթի օրվանից ոսկին էժանացել է 4,8%-ով, տարեսկզբից՝ 8,8%-ով:
Morgan Stanley բանկի փորձագետի կարծիքով՝ եթե իրականանա վատագույն սցենարը, ոսկին կարող է էժանանալ մինչև 800 դոլար՝ 1 տրոյական ունցիայի համար:

Այս շաբաթ զգալի նվազել են նաև բազմաթիվ հումքային ապրանքների գները: Նավթի շուկայում այդ հումքի գինը հունիսի 10-ից նվազել է 20 տոկոսով:
Այսօր Brent ապրանքանիշի նավթի գինը կազմել է 1 բարելի համար 55,45 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս