Բաժիններ՝

Թուրքական կործանիչները հարվածել են Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարներին. pastinfo.am

Pastinfo.am-ը գրում է. Ermenihaber.am-ը գրում է, որ թուրքական F-16 կործանիչները Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերին հարվածելուց հետո, ավիահարվածներ են հասցրել նաև Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական ճամբարների ուղղությամբ:

Այս մասին,տեղեկացնող թուրքական «Sondakika» լրատվական կայքը նշում է, որ թուրքական կործանչները հարվածել են Գարեում, Հաֆթանինում, Մեթինայում և Ավաշում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարներին: Նշվում է , որ հարվածներ են հասցվել նաև Իրաքի Քանդիլ քաղաքում գտնվող ՔԲԿ-ի գլխավոր ռազմական ճամբարներին:

Տեղեկությունը հաստատել է նաև ՔԲԿ-ի խոսնակ Բահիթյար Դողանը` նշելով, որ թուրքական ԶՈՒ-ն իրենց ուղղությամբ հարվածներն իրականացրել է թե՛ օդից, թե՛ ցամաքից:

Թուրքական կայքը տեղեկացնում է, որ թուրքական կործանիչները երկինքն են բարձրացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտրարությունից մի քանի ժամ անց: Հայտարարության մեջ Էրդողանը նշել էր, որ կարևոր չէ, թե սպառնալիքը որտեղից է գալիս, պետությունը անհրաժեշտ քայլերը կձեռնարկի: Իսկ ՔԲԿ-ի ռազմական ճամբարներին հարվածները իրականացվել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտթոն Քարթերի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի հանդիպումից անմիջապես հետո:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս