Բաժիններ՝

Ուկրաինացի «լողափային օլիգարխը» Սաակաշվիլիին մեղադրել է իր մասնավոր սեփականության տարածք ներխուժելու մեջ

Օդեսայի լողափում արգելապատնեշները քանդելուց հետո միլիարդատեր, «Բատկիվշչինայի» նախկին պատգամավոր Վասիլի Խմելնիցկին մեղադրել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին իր մասնավոր սեփականություն ներխուժելու մեջ, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

Ինչպես հայտարարել է Խմելնիցկին, լողափն իր մասնավոր սեփականություն է, որը վարձակալել է օրինական հիմունքներով: Սաակաշվիլին պահանջել էր ներկայացնել լողափի շուրջ արգելապատնեշներ կառուցելու թույլտվությունն ապացուցող փաստաթղթեր կամ դրանք քանդել տասնօրյա ժամկետում:

«Սակայն դրանից անմիջապես հետո պատերը քանդվել էին առանց որևէ դատական որոշման, առանց գործադիր ծառայության ներկայացուցիչների ու անգամ չսպասելով մինչև հուլիսի 30-ը, ինչպես վճռել էր քաղաքային խորհուրդը: Ակնհայտորեն, հեռուստատեսային պատկեր էր հարկավոր եղել»,-հայտարարել է ուկրաինացի միլիարդատերը:

Ավելի վաղ Սաակաշվիլին խոստացել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ լուծել Օդեսայի լողափին պատեր կառուցած Խմելնիցկու հարցերը:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Միխայիլ Սաակաշվիլին այցելել էր գործարարի փակ լողափ, քանդել տվել «սեփականաշնորհված լողափը» շրջապատող պատերը, որպեսզի «հասարակ օդեսացին» հնարավորություն ունենա լողալ այդ լողափում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս