Բաժիններ՝

Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Իրաքում քուրդ զինյալների դիրքերին

Թուրքական ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսում ավիահարված են հասցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ճամբարներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օդից ռմբակոծումը ուղեկցվել է թուրքական տարածքից հրանոթային կրակով:
Միաժամանակ, թուրքական զորքերը ցամաքային օպերացիա են անցկացրել Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ ապստամբների, այնպես էլ ԴԱԻՇ-ի զինյալների դեմ, հայտնել է Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությունը:

Թուրքական բանակը Իրաքի հյուսիսում քրդերի դիրքրերը գրոհում է 2013 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Անկարան ու քուրդ անջատողականները հայտարարեցին կրակի դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը իր վրա էր թուրք ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031