
Ուիթնի Հյուսթոնի դուստրը, 6-ամսյա կոմայից դուրս չգալով, մահացել է

Բոբբի Քրիստինա Բրաունը՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու Բոբբի Բրաունի միակ դուստրը, մահացել է 6-ամսյա կոմայից հետո:
Տխուր լուրը լրագրողներին հայտնել են աղջկա հարազատները, հայտնում է CNN-ը:
«Նա վերջապես Աստծո ձեռքերում է: Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս ամիսների ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 22-ամյա աղջկա մահվան պատճառը ողբերգական պատահարն էր, որը տեղի էր ունեցել նրա տան լոգարանում:
2015 թվականի հունվարի 31-ին նրան ջրով լի վաննայում անգիտակից վիճակում հայտնաբերել էր Բոբբի Քրիստինա Բրաունի քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը: Բժիշկները ստիպված էին եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել գլխուղեղի այտուցի հետևանքով: Բժիշկների ջանքերը, սակայն, ապարդյուն էին՝ մարտին նրանք խոստովանեցին, որ անզոր են օգնել աղջկան:
Ոստիկանությունը մինչ օրս փորձում է պարզել աղջկա հետ կատարվածը: Վարկածներից մեկի համաձայն՝ մահվան պատճառը թմրանյութերն են, մեկ այլ վարկածի համաձայն՝ դեպրեսիան, որի մեջ նա հայտնվել էր մոր մահից հետո:
Մինչ այդ, էր Բոբբի Քրիստինայի հայրը աղջկա հետ կատարվածում կասկածում է Նիկ Գորդոնին:
Հիշեցնենք, որ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11–ին Բևեռլի Հիլզի հյուրանոցի իր համարի լոգարանում: