Նավթի գինը Նյու Յորքի ու Լոնդոնի բորսաներում նվազել է

Նավթի գինը Նյու Յորքի ու Լոնդոնի բորսաներում նվազել է: Ներկայում հումքի գինը կազմում է 1 բարելի դիմաց 48, 14 ու 54,62 դոլար համապատասխանաբար:

Ամերիկյան WTI ապրանքանիշի թեթև նավթի ֆյուչերսների գինը Նյու Յորքի բորսայում նվազել է 0,64 տոկոսով, վկայում են աճուրդի արդյունքները: Այդկերպ, դրա գինը կազմել է 1 բարելի դիմաց 48,14 դոլար, հայտնում է korrespondent.net-ը:

Brent ապրանքանիշի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 1,18 տոկոսով: Այդկերպ, Brent մակնիշի սեպտեմբերյալ ֆյուչերսների գինը կազմել է 1 բարելի դիմաց 54,62 դոլար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավթն էժանանում է ԱՄՆ-ում դրա պահուստների մասին տվյալների հրապարակման ֆոնին:

Տեսանյութեր

Լրահոս