Բաժիններ՝

IKEA-ն երեխաների մահվան դեպքերի փաստով հետ է կանչել 27 մլն կոմոդ-մարդասպաններ

Տան համար ապրանքներ արտադրող սկանդինավյան IKEA արտադրողը հայտարարել է կահույքի մի քանի տասնյակ առարկաներ հետ կանչելու մասին՝ կապված այն վտանգի հետ, որ դրանք ներկայացնում են երեխաների համար: Խոսքը, մասնավորապես, կոմոդների «Մալմ» շարքի մասին է:

Սպառողական արտադրանքի անվտանգության ամերիկյան հանձնաժողովը (Consumer Product Safety Commission) հայտարարել է կահույքի այդ արտադրատեսակի օգտագործման հետևանքով երկու երեխայի մահվան դեպքի մասին: Եվս չորս երեխա ստացել էր վնասվածքներ, հայտնում է rg.ru-ն:

ԱՄՆ-ում վաճառվել է մոտ 7 մլն «Մալմ» կոմոդ, սակայն հետկանչի ծրագիրը ներառում է նաև այլ շարքերի պահարաններ:

Ծրագիրն առնչվում է ԱՄՆ-ում վաճառված նմանատիպ կահույքի 27 մլն նմուշի:
IKEA-ի ու CPSC-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է կոմոդները հուսալի ամրացնելու անհրաժեշտության կամ դրանց կիրառման դադարեցման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս