Բաժիններ՝

«Ղարաբաղում պատերազմ պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին». գերմանացի քաղաքագետ

«Ղարաբաղում պատերազմ պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ Արևմուտքին»,- այս մասին այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած  առցանց հարցազրույցի ժամանակ ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքագետ Ալեքսանդր Ռարն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարություններին:

Նա նշեց, որ հարցն այն է, թե ԼՂ հակամարտության կարագավորում ասելով ինչ նկատի ունեն տարբեր երկրների քաղաքական գործիչները: «Կարծում եմ, որ Արևմուտքի հետաքրքրությունն այս տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտալն է: Ռուսական հետաքրքրությունը` չվատթարացնել հարաբերությունները թե գործընկեր Հայաստանի, թե ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ ներկայիս ստատուս քվոն գործընթացի մասնակիցների մեծամասնությանը ձեռնտու է»,- նշեց Ալեքսանդր Ռարը` շարունակելով, որ Ռուսաստանին և Արևմուտքին անհրաժեշտ չէ  լարվածության նոր օջախ: Նրա խոսքով`կա  Դոնբասը, ԻՊ-ը, Սիրիան, իսկ Արևմուտքը հոգնել է ռազմական հակամարտություններից:

«Գործարկվելու է աստիճանաբար կարգավորման դիվանագիտությունը»,- նկատեց Ռարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031