Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտասարդական թեւի 30-ամյա առաջնորդ Զաֆեր Չուբուքչուն նշանակվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 26-րդ խորհրդականի պաշտոնում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր նպաստել են իր ազատ արձակմանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Հանրապետության օրվա հետ:
ԱԷՄԳ-ի տեսուչները մինչ այժմ ՀՀ-ում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական ցուցակը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ինչպես նշվել էր Վիեննայի հանդիպման ընթացքում, բազմակողմ և առարկայական բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է մոտ ժամանակներս հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:
Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր դատական նիստում քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը՝ կապված իր դատավճռի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել Վրատանում 2017թ. ամռանը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կափանաձեն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ միգրացիոն համաձայնագիրը ԵՄ-ի և Թուրքիայի միջև կիրագործվի, հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը «վատ քողարկված արտաքին քաղաքական ցինիզմ» է անվանել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Մոսկվան ընտրության իրավունքից զրկում է Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային, Բելառուսին ու Ադրբեջանին:
Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հարյուրավոր ընտանիքներ հապճեպ լքում են Սիրիայի Ռաքքա քաղաքը, որի վրա նախօրեին հարձակում են սկսել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» ընդդիմադիր խմբավորման ջոկատները: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից Հայաստան կատարելիք այցի ընթացքում օրակարգային թեմաներից կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին չեխական Czech News Agency-ին հայտնել է Զեմանի խոսնակ Յիրժի Օվցաչեկը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռը, որում գտնվում է Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, արդեն Դոնի Ռոստովից (ՌԴ) ուղևորվում է Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Միակողմանի պատժամիջոցների ճանապարհով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը չեն ստիպի Մոսկվային հրաժարվել ազգային շահերից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ներկայում աշխատանքներ են ընթանում նոր տարանցման երթուղու ստեղծման ուղղությամբ: Ինչպես հայտնում է Press TV-ն, այդ մասին հայտարարել է «Իրանի երկաթուղիների» պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին:
Փարիզում 2015թ. նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների իրականացման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը հարձակումներ էր ծրագրել Փարիզի Դեֆանս գործարար թաղամասում, Թուլուզի օդանավակայանի, Լիլի թանգարանի և Սեն-Նազեր քաղաքում, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում ցույցերը ԱՄՆ նախագահական քարոզարշավի մասնակից, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ, վերաճել են ոստիկանների դեմ բախումների, հայտնում է BBC-ն:
Հունիսին Իրանի հետ ոչ պաշտոնական խորհրդատվություններ կսկսվեն ԵՏՄ երկրների հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Ադրբեջանական Minval.az կայքը տեղեկացնում է, որ Հոլանդիայի արտգործնախարարությունը դիմում է ստացել Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսից ու նրա ամուսնուց՝ Արիֆ Յունուսից: Վերջիններս խնդրել են իրենց քաղաքական ապաստան տրամադրել:
Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում կոչ է արել Բաքվին ազատ արձակել լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ հակառակ դեպքում սպառնացել է Ադրբեջանի իշխանությունների դեմ միջոցներ ձեռնարկել, հայտնում է contact.az-ը:
Նավթի գնի գրեթե եռակի նվազումը վերջին մեկուկես տարում ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը ստիպել է անցկացնել ծախսերի օպտիմալացում ու վերակազմավորել ընկերության տարբեր ստորաբաժանումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվարի նախարարների նոր կաբինետի նիստը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Էրդողանի աշխատակազմին:
6 զինծառայող է սպանվել և 2-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի Վան նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, որը տեղադրված է եղել ճանապարհի մոտ:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից շնորհավորել է ադրբեջանցիներին՝ մայիսի 28-ին տոնվող Հանրապետության օրվա կապակցությամբ:
Մեր նպատակը բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որոնք կտանեն դեպի խաղաղության բազմակողմ համաձայնագիր: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու և թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»:
Աֆղանստանում մահապարտը պայթեցրել է դատարանի աշխատակիցների տեղափոխող ավտոբուսը: Դրա հետևանքով նվազագույնը 10 մարդ սպանվել է, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Թալիբան» շարժումն իր հայտարարության մեջ խոստովանել է Մուլլա Մանսուրի մահվան փաստն ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ու հրաարակել է իր նոր ղեկավարի անունը, հայտնում է BBC-ն:
«Ես շատ ոգեւորված եմ նման ծրագրի ստեղծմամբ: Հուսով եմ՝ կրթական մյուս հաստատությունները կհետեւեն այդ օրինակին, քանի որ անհրաժեշտ է ընդլայնել քննարկումները կանանց իրավունքների եւ այն բանի շուրջ, թե ինչպես վերջ դնել նրանց նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը, ինչպիսին է, օրինակ, սեռական բռնությունը հակամարտությունների պայմաններում»,- ասել է դերասանուհին՝ ելույթ ունենալով համալսարանական լսարանի առջեւ: