
Բրյուսելի օդանավակայանը մարտի 22-ի ահաբեկչության պատճառով զրկվել է 1,5 մլն ուղևորներից

Մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքը դարձել է ուղեւորահոսքի կտրուկ նվազումը Բելգիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայան. մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 1,43 մլն մարդով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Derniere heure թերթը:
Նրա տվյալներով՝ մարտին ուղեւորահոսքը կրճատվել է 29,1 տոկոսով՝ 2015 թվականի ցուցանիշի նկատմամբ, իսկ ապրիլին՝ 46,5 տոկոսով, ընդ որում հունվար եւ փետրվար ամիսներին այն աճել էր համապատասխանաբար 7,5 տոկոսով եւ 11 տոկոսով:
Արդյունքում այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում Բրյուսելի օդանավակայանում ուղեւորահոսքը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է ավելի քան 1,17 միլիոն մարդով, գրում Է թերթը:
Հրատարակությունը դա կապում է օդանավակայանի ժամանակավոր փակման եւ ահաբեկչական գործողություններից հետո զբոսաշրջիկների հոսքի կտրուկ նվազման հետ: Օդանավակայանի վարչակազմն իրադրության նորմալացում է ակնկալում մի քանի ամսից:
Մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում որոտացել են երկու պայթյուններ: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել քիչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանի վագոնում: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 32 մարդ, ավելի քան 300 հոգի տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել:
Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: