Բաժիններ՝

Թբիլիսին, Անկարան և Բաքուն 2017թ. համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել Վրատանում 2017թ. ամռանը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կափանաձեն:

«Այո´, այդպես պլանավորվում է, սակայն կարող է ինչ-որ բան փոխվել: Զորավարժությունները լինելու են մասշտաբային, դրանցում գլխավորը լինելու են հակաահաբեկչական ու անվտանգության հարցերը»,- հայտարարել է Կափանաձեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է, որ զորավարժություններն անցկացվելու են հաջորդ տարի:

Համատեղ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք եր բերվել Գաբալայում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս