Նյու Մեքսիկոյում Թրամփի դեմ ակցիան վերաճել է անկարգությունների
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում ցույցերը ԱՄՆ նախագահական քարոզարշավի մասնակից, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ, վերաճել են ոստիկանների դեմ բախումների, հայտնում է BBC-ն:
Ալբուկերկե նահանգի մայրաքաղաքում բողոքի ակցիաների ժամանակ, որտեղ Թրամփը հանդես էր գալիս ընտրողների առաջ, ցուցարարները սկսել են ոստիկանների ուղղությամբ նետել շշեր ու քարեր, ինչպես նաև այրել են մարզաշապիկներ ու նետել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանությունը, ի պատասխան, կիրառել է արցունքաբեր գազ ու ձայնային նռնակներ:
Նյու Մեքսիկոյում բնակվում են Մեքսիկայից ժամանած մեծաթիվ մարդիկ: Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ մտադիր է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի դադարեցնի անօրինական ներթափանցումն ԱՄՆ-ի տարածք:
Ալբուկերկեի բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նշվում է, իրենց անհամաձայնությունն են հայտնել Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ:
Նյու Մեքսիկոյում փրայմերիզը տեղի կունենա հունիսի 7-ին: ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու համար նրան հարկավոր է հավաքել պատվիրակների 1237 ձայներ: Թրամփը ներկայում ունի 1196-ի ձայները: