Բաժիններ՝

Փարիզյան ահաբեկիչները պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում. ԶԼՄ-ներ

Փարիզում 2015թ. նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների իրականացման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը հարձակումներ էր ծրագրել Փարիզի Դեֆանս գործարար թաղամասում, Թուլուզի օդանավակայանի, Լիլի թանգարանի և Սեն-Նազեր քաղաքում, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ահաբեկիչներն իրենց մտահղացման համար պլանավորել էին օգտագործել մահապարտների, պայթուցիկ սարքեր, անօդաչու թռչող սարքեր, անգամ՝ ականապատ ինքնաթիռ:

Ահաբեկիչների պլանների մասին տեղեկությունը քննիչներն ստացել են՝ ուսումնասիրելով Աբդեսլամի համակարգիչը, որը դեռևս մարտին առգրավվել էր Բելգիայի Ֆոր կոմունայում:
Հիշեցնենք, որ փարիզյան ահաբեկչություններին զոհ էր գնացել 130 մարդ, ավելի քան 350-ն ստացել էր վնասվածքներ:

Սալահ Աբդեսլամը ձերբակալվել էր մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում՝ հատուկ օպերացիայի արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս