Բաժիններ՝

Պորոշենկոն ինքնաթիռ է ուղարկել Նադեժդա Սավչենկոյի հետևից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռը, որում գտնվում է Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, արդեն Դոնի Ռոստովից (ՌԴ) ուղևորվում է Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Դոնի Ռոստովում Սավչենկոյին դիմավորել են Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցեգոլկոն ու Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն:

Ենթադրվում է, որ Պորոշենկոն Սավչենկոյին կդիմավորի օդանավակայանում, գրում է korrespondent.net-ը:

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր էր ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման:

Դատական գործընթացն սկսվել էր անցած տարվա սեպտեմբերի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031