Բաժիններ՝

Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստան նավթի և ալմաստների մատակարարման մասին համաձայնագրում փոփոխությունները

Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական ցուցակը, հայտնում է RIA Novosti-ն:

Փոփոխությունները ներառվել են 2013թ. դեկտեմբերի 3-ի համաձայնագրում, որը նախատեսում է առանց մաքսատուրքերի Հայաստան մատակարարել նավթամթերք, գազ և ալմաստ այն քանակությամբ, որը հարկավոր է մինչև 2016թ. ներքին սպառման համար:
Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից բացառել է չմշակված բնական ադամանդները, քանի որ Հայաստանը 2014 թվականի մայիսին միացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին:

Նշվում է, որ հայկական կողմի խնդրանքով ցուցակին ավելացել է նաև պարաֆինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս