Բաժիններ՝

Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել տրանսպորտային նոր երթուղու շուրջ

Ներկայում աշխատանքներ են ընթանում նոր տարանցման երթուղու ստեղծման ուղղությամբ: Ինչպես հայտնում է Press TV-ն, այդ մասին հայտարարել է «Իրանի երկաթուղիների» պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին:

Նրա խոսքով՝ նոր երթուղին կանցնի Իրանի և Անդրկովկասի երկրներով: Երթուղու վերջնակետը լինելու է Եվրամիությունը: Հասան Աշուրին հայտնել է Ադրբեջանի և Վրաստանի հետ նոր տրանսպորտային երթուղու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«Երթուղին ներառելու է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներ: Այն անցնելու է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Նախագիծը մշակված է ԵՄ ապրանքների տարանցման համար՝ շրջանցելով Թուրքիան: Ծրագրի իրականացման արդյունքում տարանցումը կրճատվելու է 45 օրից՝ դառնալով 23 օր: Նախագծում ներգրավվելու են նաև Ռուսաստանն ու Ֆինլանդիան»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս