Բաժիններ՝

Լիբիայի ափերի մոտ նավ է խորտակվել, կան զոհեր

Նվազագույնը 7 մարդ է մահացել Լիբիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով, հայտնում են Իտալիայի ռազմածովային ուժերը: Մոտ 500 մարդու հաջողվել է փրկել:

Գերատեսչությունը հայտնել է, որ փրկարարական օպերացիան շարունակվում է, նավաբեկության զոհերի թիվը կարող է ավելանալ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խորտակվող նավն առաջինը նկատել էր իտալական պարեկային հսկողություն իրականացնող «Բետիկա» մոտորանավակը, ևս մեկ իտալական նավ ու ուղղաթիռներ էին ուղարկվել աղետի մեջ հայտնված մարդկանց փրկելու համար:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչության տվյալով՝ տարեսկզբից Միջերկրական ծովում փրկվել է շուրջ 40 հազար ներգաղթյալ: Միայն այս շաբաթվա սկզբում փրկվել է մոտավորապես 5600 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս