Բաժիններ՝

Բաքուն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հասանովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առաջացած լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որը երկրներից յուրաքանչյուրի հետ ունի բարձր մակարդակի հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն:

«Ինչպես նշել է նախագահ Իլամ Ալիևը, Ադրբեջանը պատմականորեն սերտ հարաբերություններով է կապված երկու երկրների հետ, և այդ լարվածությունից նա զգում է ափսոսանք ու մտահոգություն: Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել նվազեցնելու ու վերացնելու Թուրքիայի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող լարվածությունը»,- հայտարարել է Հասանովը Sputnik-Ադրբեջանին տված հարցազրույցում:

Հասանովը հայտարարել է, որ Բաքուն ձգտում է «վերացնել երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը, և ապագային, այլ ոչ թե անցյալին միտված համատեղ գործունեությունը կարևոր նշանակություն ունի և՛ Ադրբեջանի, և՛ ողջ տարածաշրջանի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս