
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ղարաբաղյան հարցը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությանը:
«Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները, ինչպես նաև մոտակա խորհրդարանական ընտրությունները:
Ընդգծվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարևորությունը, որը նպաստում է այն հարցերի առաջքաշմանը, որոնք այժմեական են Վրաստանի համար»,- ասվում է հաղորդագրությունում: