Բաժիններ՝

Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ. Ադրբեջանի ԱԳՆ

«Ինչպես նշվել էր Վիեննայի հանդիպման ընթացքում, բազմակողմ և առարկայական բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է մոտ ժամանակներս հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:

Այս մասին, ի պատասխան ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության՝ հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ, մինչ երկու երկրների նախագահների հետ հունիսին կայանալիք հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:

Հիշեցնենք, որ այսօր Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրենց նպատակը բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որոնք կտանեն դեպի խաղաղության բազմակողմ համաձայնագրի կնքում:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս