Եվրամիությունը չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի որ Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, տեղեկացնում է «Լեհական ռադիոն»։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովին հետմահու շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ չի էլ թաքցրել Եվրամիության ու Ադրբեջանի բարդ փոխհարաբերությունները լրագրողներից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստան մսի մատակարարումների արգելքին, հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։
Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարության ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին գտնել երկու երկրների ինտեգրացման «նեղ հատվածներն» ու «սոսնձել» հարաբերությունները, այլ ոչ թե կայացնել որոշումներ, որոնք դրանք կբարդացնեն, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «նորմանդյան ձևաչափով» հանդիպումների մասին։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։
Միջսիրիական բանակցությունները նախկինի պես պլանավորված են փետրվարի 20-ին, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Յարա Շարիֆը։
Սիրիայի կառավարությունը 5 տարում մահապատժի է ենթարկել 13 հազար մարդու, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։
Ցանկացած փորձ՝ փոխել օկուպացված շրջանի անվանումն առանց Վրաստանի իշխանությունների, բռնակցում տանող հերթական քայլն է, ասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ՝ կապված Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին նշանակված հանրաքվեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են ուժեղ կանայք։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, հայտնում է The Hill թերթը։
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել հանրապետության գլխավոր դատախազության որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է RIA Novosti-ն։
«Ամենայն հավանականությամբ, երկկողմանի կվատթարանան հարաբերությունները, միջազգային պատժամիջոցներ չեն լինի, բայց ԱՄՆ-ը կկոշտացնի իր դիրքորոշումն Իրանի հանդեպ: ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցներ կլինեն, որոնք կանդրադառնան մեզ վրա»,- ասաց Արմեն Վարդանյանը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկիրը չի պատկանում միայն իր ընտանիքին՝ ընդգծելով, որ ցանկացած սիրիացի կարող է զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը, հայտնում է Sana գործակալությունը։
ԱՄՆ-ում կստեղծվի Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ մղելու կենտրոն, գրում է The Daily Beast-ը։
Փետրվարի 9-ին Ստամբուլում տեղի կունենա Դերսիմի հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերա, որոնք ողջ են մնացել 1915թ. Ցեղասպանության ժամանակ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հայտնի լրագրող Բիլ Օ’Ռայլի խոսքերն այն մասին, թե ինքը Պուտինից ներողություն կխնդրի 2023թ. ոչ շուտ և հայտարարել, թե «մենք բարի ենք և համբերատար»։
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը մոտակա ամիսներին կայցելի Ադրբեջան, այցի ընթացքում սպասվում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի ԱԳՆ-ին։
«Վաշինգտոնը մեր տարածաշրջանին դիտարկում է Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու մեջ ընկած հատված, չեմ կարծում, որ Վաշինգտոնի ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ կմեծանա, ՀՀ-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունները կպահպանվեն, բայց տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքն անկանխատեսելի է»:
sputnik-georgia-ի հաղորդմամբ՝ Վրաստանի բնակչուհի Իրինա Բարբակաձեն Վրաստանի խորհրդարանին է առաջարկել կանանց համար պարտադիր դարձնել: զինվորական ծառայությունը։
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի շրջանում, որտեղ ժամանակին ապրել է հայկական մոտ 400 ընտանիք, ներկայումս ապրում է մեկ հայկական ընտանիք՝ Դեմիրճյանները, որոնք չեն գաղթել ու կրոնափոխ չեն եղել, գրում է թուրքական gazetesujin.com-ը։
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է, ներգրավել է 140 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի»՝ երկրի խոշորագույն էներգարտադրող հաստատություններից մեկի համար։ Սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է:
Եկատերինբուրգ-Թբիլիսի չվերթի ուղևորներից մեկը մահացել է փետրվարի 6-ին օդանավի՝ վայրէջք կատարելուց առաջ, հայտնում է TASS-ը։
Նիլհան Օսմանօղլուն հերքել է, որ պահանջելու է վերականգնել իր իրավունքները կղզու նկատմամբ՝ նշելով. «Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք ունեցվածքի, սուլթանության սիրահար չեմ եղել: Եթե արձագանքները ընտանեկան ժառանգությանն են վերաբերում, ապա հասարակությանը տեղեկացնում եմ, որ Աբդուլ Համիդ սուլթանից մնացած ոչ մի ունեցվածքի համար դատարանից սեփականության իրավունք չեմ պահանջելու, ժառանգորդ չեմ լինելու»:
Ֆիլմի պրեմիերան նվիրված է լինելու 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցմանը։
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի փաստաբանները վերստին դատական հայց են հարուցել Daily Mail հրատարակության դեմ՝ էսկորտ-ծառայությունների ոլորտում նրա աշխատանքի վերաբերյալ հաղորդագրության համար: Այս մասին հայտնել է Hill հրատարակությունը:
Թուրքիայի Չանաքքալե նահանգում փետրվարի 6-ին գրանցված մի քանի երկրաշարժերի պատճառով տեղի Այվաջըք գավառի բնակիչները ստիպված են եղել գիշերել բաց երկնքի տակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են թույլ չտալ այն ապրանքների ներկրումը իրենց երկիր, որոնք արտադրվել են «Բաքվի ու Կիևի վերահսկողության սահմաններից դուրս»՝ Լեռնային Ղարաբաղում ու Դոնբասում, Interfax-ին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ այսօր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ միասին թեկնածուի հետ պետք է հանդիպի Սպիտակ տանը:
Եվրասիական տնտեսական միության նկատմամբ այդ կառույցի անդամ երկրների իշխանությունների կողմից հնչեցվող դժգոհությունները պարբերական բնույթ են ստանում: