«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հետ զրույցում Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, անդրադառնալով Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, հայտարարել է, որ «Ադրբեջանը կատարել է ռուս-ադրբեջանական համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։
Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավոր հարցը հետաձգվել է նախագահական ընտրություններից հետո, որոնք կայանալու են 2017թ. ապրիլին, հայտարարել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ադրբեջանական haqqin.az պորտալը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ փետրվարի 9-ին «ձնահյուսքի հետևանքով» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ուլվի Ահմեդ օղլու Ռուսթամովը։
«Սա երկու բռնապետերի միջև տեղի ունեցած հանցավոր համաձայնություն է: Իրավական որևէ փորձաքննության այս արտահանձնումը չի կարող դիմանալ, որևէ դատական համակարգով այս ամենը չի անցել: Սա պետք է դուրս բերվի անձի կոնտեքստից: Իրենք էլ հասկանում են, որ ինչքան երկարի, այս ձնագունդը կմեծանա և կփորձեն հանձնել Լապշինին Ռուսաստանին կամ Իսրայելին` ցույց տալով, թե ինչքան մարդասեր են»,- ասաց Ա.Ռուստամյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, սխալմամբ հարված է հասցրել թուրք զինծառայողներին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի, հայտնում է Press TV-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերի հայտարարությանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ռուսական RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը Մոսկվայի և Երևանի գործն է, սակայն Բաքուն դա հաշվի է առնում»:
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը Ռիգա այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է պայքարեն «Ռուսաստանի ծավալած ապատեղեկատվական արշավի դեմ», ուշադրություն հատկացնեն մարդկանց կյանքի որակի լավացմանն ու ձգտեն ուժեղ ու միասնական Եվրամիության։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ուսումնասիրում է, թե ինչ կերպ են ԶԼՄ-ներում հայտնվում մանրամասներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և օտարերկրյա ղեկավարների հեռախոսազրույցների վերաբերյալ, գրում է The Hill-ը։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ Ռուսաստանը փախստականների անվան տակ չեչենների է ուղարկել Եվրոպա՝ կեղծ փաստաթղթերով՝ նպատակ ունենալով արտերկրում ստեղծել գործակալների ցանց, գրում է գերմանական DW պարբերականը։
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Բալթյան երկրները ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից կպահանջեն անվտանգության հավելյալ միջոցառումներ՝ կապված ռուսական լայնամասշտաբ զորավարժությունների հետ, որոնք մեկնարկում են սեպտեմբերին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է Սան Ֆրանցիսկոյի Վերաքննիչ դատարանի կողմից իր միգրացիոն քաղաքականության խստացման մասին հրամանի արգելքը։
ԱՄՆ-ի 9-րդ օկրուգի Վերաքննիչ դատարանը պաշտպանել է երկիր առավելապես մուսուլմանական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների մուտքը մերժելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի իրագործման արգելքը: Այս մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում անդրադարձ է կատարել Իրանի դերակատարմանը, հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նկատմամբ, որին մեղադրել են հեղինակային իրավունքները խախտելու եւ իր երգերից մեկում ուրիշի ինտելեկտուալ սեփականությունը հավուր պատշաճի չօգտագործելու մեջ:
«Ես հպարտ եմ իմ հայկական արմատներով, որովհետեւ դրանք հիմքում են բազմաթիվ արժեքների: Այսպես, ջութակի հիմքերի մասին խոսելիս, պետք է հիշել քամանչան. Հենց քամանչան էր այն գործիքը, որը Հայաստանից բերվել էր Արեւմուտք, Իտալիա, Վենետիկ եւ այնտեղ զարգացել: Այնպես որ, հայերը հսկայական ազդեցություն են ունեցել իտալական քաղաքակրթության վրա»:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել:
«Չգիտեմ` այս գործն ինչով կավարտվի, բայց այն, որ Լուկաշենկոն վտանգում է իր անձնական հարաբերությունները Ռուսաստանի, Հայաստանի, Իսրայելի ամենաբարձր իշխանությունների հետ, դա միանշանակ է»։
Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ պատերազմական վերլուծությունների հարցում նրանք անհամեմատ ավելի հմուտ են: Հետևաբար` նրանց կարծիքն արժանի է լուրջ ուշադրության: Կատարվածն ու կատարվելիքը հասկանալու ու դիմակայելու ծրագրեր մշակելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո հանդիպել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոի հետ, ով առաջին անգամ է այցելել Թուրքիա:
«Միակ ուրախալի փաստն այստեղ այն է, որ ԵՄ-ն արդեն իսկ զգուշացրել է Թրամփին, որ չի աջակցելու այդ պատժամիջոցներին և Թրամփի հակաիրանական արշավին, ինչը նշանակում է, որ չեն լինի ընդլայնված պատժամիջոցներ։ Չէ՞ որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Իրանը միջուկային համաձայնությանը հասան տասնյակ տարիների բարդ բանակցությունների արդյունքում»:
«Լապշինի արտահանձնման գործով միջազգային վաղուց ճանաչված և կիրառվող նորմերի հանդեպ տեղի է ունեցել կոպիտ ոտնահարում, արհամարհանք: Դա մարտահրավեր է՝ ուղղված ոչ այնքան հայերին, որքան հենց միջազգային հանրությանը, քաղաքակիրթ երկրների հասարակություններին: Արտահանձնման գործի հետ կապված տվյալ դեպքում ունենք տղայական պայմանավորվածություն, միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում: Ի դեպ, Ադրբեջանն այս հարցով դիմել է մի քանի պետությունների և ստացել է մերժում: Մենք պետք է հասկանանք, որ Բելառուսը ևս մեկ անգամ հաստատեց իր քաղաքակրթական դաշտից դուրս լինելը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը կլուծվի Ադրբեջանի հետ աշխատանքային կարգով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն աչալրջորեն հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու դեպքի շուրջ զարգացումներին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ շփումները շարունակվում են՝ անկախ Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայատանի ԱԳՆ ղեկավարների գրաֆիկից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում, հայտնում է գերատեսչության կայքը։
«Պետք են նաև իրատեսական քայլեր՝ հարկային, մաքսային քաղաքականությունը, ստեղծված բիզնես-միջավայրը: Բայց նաև պետք է ասեմ, որ վարչապետի ներկայիս տնտեսական քաղաքականությունը հույս է ներշնչում, և շատ ու շատ սփյուռքահայեր ունեն պատրաստակամություն՝ գալ և ներդրումներ կատարել»:
Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցով, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։
Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանում նշանակված փաստաբան Սաֆար Հուսեյնովը հայտարարել է RIA Novosti-ի հետ զրույցում, որ այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ, որը ոչ մի բողոք չունի իր առողջական վիճակից և պահման պայմաններից։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վարկաբեկող աուդիոձայնագրությունները պահվում են Երևանում: Ինչպես հաղորդում է sputnik-georgia-ն, այս մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան:
Փետրվարի 8-ին Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Յեներօղլուն Թուրքիայի և թուրքական համայնքի կապերի կարևորության մասին իր ելույթի ժամանակ բերել է «ուժեղ հայ համայնքի» օրինակը։
Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը (Vartan Sirmakes) ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում։