Սեբաստիան Կուրցը Ադրբեջան այցի ժամանակ կքննարկի ԼՂ հակամարտությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը մոտակա ամիսներին կայցելի Ադրբեջան, այցի ընթացքում սպասվում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի ԱԳՆ-ին։

«ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը կայցելի Ադրբեջան։ Այցը տեղի կունենա մոտակա ամիսներին, այցի հստակ ժամկետները դեռևս ճշտվում են։ Սպասվում է, որ այցի ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- հայտնում է գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված այդ հակամարտության կարգավորմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728