Ինչ փոփոխություն են առաջարկում ՔՊ-ականները՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում

ՔՊ-ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարել։ Նախագիծը կքննարկվի հուլիսի 2-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում։

Նախագծերով առաջարկվում է. «Համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարևորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաև՝ բովանդակային կողմը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաև քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվելու պահանջ՝ ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական հանրաքվեների համար ներկայումս սահմանված կարգավորումների հետ համակարգային միասնականությունը»։

Առաջարկում են՝ «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն հանրաքվեի օրը 18 տարին լրացած, հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ, իսկ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով»:

Գործող օրենքով՝

«1. Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930