Բաժիններ՝

ԱՄՆ-ում կստեղծվի Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ մղելու կենտրոն. The Daily Beast

ԱՄՆ-ում կստեղծվի Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ մղելու կենտրոն, գրում է The Daily Beast-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ սենատորներ Ռոբ Փորթմանն ու Քրիս Մերֆին առաջարկել են նման կենտրոն ստեղծել ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ համագործակցության կենտրոնի բազայում։

Ենթադրվում է, որ կենտրոնը կգործի արդեն այս տարի, իսկ նախագծի ֆինանսավորումը մոտակա 2 տարում կկազմի 160 մլն դոլար։

Որպեսզի աջակցեն «օբյեկտիվ ռուսական լրագրությանը», սենատորներ Ջոն Մակքեյնն ու Բեն Քարդինն առաջարկել են հատկացնել ևս 100 մլն դոլար։
Կենտրոնի գործառույթը կլինի օտարերկրյա քարոզչական ընկերությունների մոնիթորինգը, դրանց մարտավարության ու հակազդեցության վերլուծությունը։

Նշվում է, որ նախագծի գաղափարն առաջացել է դեռևս Բարաք Օբամայի նախագահության շրջանում, այն ժամանակ դրա գործունեությունը, մտահղացման համաձայն, ուղղված էր ԴԱԻՇ-ի դեմ, գրում է The Daily Beast-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս