Բաժիններ՝

«Կհիշեցնենք 2023թ.». Պեսկովը՝ Պուտինին «մարդասպան» անվանած Fox News-ի հաղորդավարի ներողության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հայտնի լրագրող Բիլ Օ’Ռայլի խոսքերն այն մասին, թե ինքը Պուտինից ներողություն կխնդրի 2023թ. ոչ շուտ և հայտարարել, թե «մենք բարի ենք և համբերատար»։

Բիլ Օ’Ռայլին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահին մեղադրել էր սպանությունների մեջ, հասկացրել է, որ եթե ինքը ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից, ապա դա տեղի կունենա նվազագույնը 6 տարի անց։

«Ես աշխատում եմ այդ ներողության վրա, սակայն դա կարող է որոշ ժամանակ պահանջել։ Դա կարող եք ստուգել 2023թ.»,- հայտարարել է նա իր հեռուստաշոուի ժամանակ։
«Այդ ջենտլմենի հետ մենք ունենք լավ տոնի ու դաստիարակության կանոնների տարբեր ընկալումներ։ Դա առաջին, սակայն մենք շատ բարի ենք և շատ համբերատար։ Օրացույցում կնշենք 23-րդ տարին և նրան կանդրադառնանք այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։
«Պուտինը մարդասպան է», – հենց այս բառերով էր ձևակերպել իր հարցը լրագրողը Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում։

– «Դուք հարգո՞ւմ եք Պուտինին»:

– «Ես նրան հարգում եմ»:
– «Իսկապե՞ս: Ինչո՞ւ»:

– «Ես բազմաթիվ մարդկանց եմ հարգում: Դա չի նշանակում, որ ես նրա հետ լավ հարաբերություններ կունենամ: Նա իր երկրի առաջնորդն է: Լավ է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, քան վատ, և եթե Ռուսաստանն օգնի մեզ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, լավ է: Կստացվի՞՝ գաղափար չունեմ»:

– «Բայց նա մարդասպան է: Պուտինը մարդասպան է»:
– «Շատ են, շատ մարդասպաններ կան: Իսկ ի՚նչ է, մեր երկիրն անմե՞ղ է»:

Լրագրողի խոսքերը բողոք էր առաջացրել ինչպես Մոսկվայում, այնպես էլ Վաշինգտոնում։
Վլադիմիր Պուտինը «մարդասպան» որակմանն անձամբ չի արձագանքել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728