![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում կանանց ցանկանում են բանակ զորակոչել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/4023.jpg)
sputnik-georgia-ի հաղորդմամբ՝ Վրաստանի բնակչուհի Իրինա Բարբակաձեն Վրաստանի խորհրդարանին է առաջարկել կանանց համար պարտադիր դարձնել: զինվորական ծառայությունը։
Նա արդեն համապատասխան օրինագիծը ներկայացրել է օրենսդիր մարմնին, որը հունվարի 30-ին գրանցել է նրա նախաձեռնությունը:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ Իրինա Բարբակաձեն, հիմնվելով «Գենդերային իրավահավասարության մասին» օրենքի դրույթների ու հիմնական սկզբունքների վրա, կարծում է, որ պետք է ձևավորվի «կին զինծառայող» («ջարիսկալի») հասկացությունը, ինչպես նաև զինվորական ծառայությունը պետք է պարտադիր դառնա նաև կանանց համար:
Վերոնշյալ օրինագծի նպատակն է վրացական բանակի ուժեղացումը, պաշտպանունակության ամրապնդումը, տարածքների վերադարձն ու երկրի միավորումը։