Բաժիններ՝

«Եթե հարյուրավոր միլիոնների արժեք ունեցող ավտոբուսներն այլևս պետք չեն Երևանին, ինչո՞ւ չեն փոխանցվում Հայաստանի այն համայնքներին, որոնք հասարակական տրանսպորտ չունեն». Հայկ Կիրակոսյան

Հայկ Կիրակոսյանը գրում է. «Հարյուրավոր միլիոնների արժեք ունեցող ավտոբուսներն այսօր պարզապես կանգնած են մի տարածքում՝ անձրևի, արևի ու ժամանակի ողորմածությանը թողնված։ Ամիս առ ամիս դրանք ժանգոտում են, քայքայվում, թալանվում և աստիճանաբար վերածվում մետաղի ջարդոնի։

Բայց մի պարզ հարց կա. ինչո՞ւ։

Եթե դրանք այլևս պետք չեն Երևանին, ինչո՞ւ չեն փոխանցվում Հայաստանի այն համայնքներին, որոնք դեռևս տարիների հին, մաշված տրանսպորտով են կամ ընդհանրապես հասարակական տրանսպորտ չունեն։ Այդ ավտոբուսները կարող են դեռ երկար ծառայել մարդկանց՝ մարզերում, փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում։

Իսկ եթե ժամանակը բաց է թողնվել, ապա գոնե հիմա դեռ հնարավոր է դրանք կարգի բերել և նվիրել համայնքներին, քանի դեռ ամբողջությամբ անպիտան չեն դարձել։

Պետական կամ համայնքային գույքը դեն նետելու կամ փչացնելու համար չէ։ Այն պետք է ծառայի մարդկանց։ Ամեն օր, երբ այդ ավտոբուսները պարզապես կանգնած են, դրանց արժեքը նվազում է, իսկ դրանցից օգտվելու հնարավորությունը՝ կորչում։

Ավելի լավ է դրանք երթևեկեն Հայաստանի քաղաքներում, քան լուռ ժանգոտեն և շարքից դուրս գան բաց երկնքի տակ։

Սա ոչ միայն տնտեսական, այլև պետական մտածողության հարց է։ Քաղաքապետարանն իրավունք չունի նման կերպ վարվել հանրային գույքի հետ։ Չունի, բայց ներկայումս հենց այդպես էլ անում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930