Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ
Դարերի խորքից մեզ հասած Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, իր նվիրական ներկայությամբ և սրբությամբ, դարձել է միասնական ժամերգության հանգրվանը:
Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կատարվել է միասնական ժամերգությունը:
Ընթացս Ժամերգության՝ իր խոսքը ներկաներին փոխանցել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:
Տեր Հայրը հորդորել է շատ աղոթել. «Սերմը նույնն է, հողն է տարբեր։ Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր, մենք ենք այլ։ Աղոթենք, որ Տերը մեզ դարձնի բերրի հող։ Սերմը աղոթքի, սիրո, փորձություների, նույնիսկ ապիկար մարդկանց միջոցով է:
Շարունակեք, լցված Սուրբ Հոգով, աղոթել հոգու փրկության համար»:
Թող Տիրոջ առատ ողորմությունն ու Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը մշտապես հովանի լինեն մեր հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն։
Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Ագարակ գյուղի (Աշտարակի շրջան) խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցում:

